Սիրիայի իշխանությունները լիազորել են ՄՄԿ-ին վերականգնել ներկայությունը երկրում
Սիրիայի իշխանությունները լիազորել են Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ընդլայնել իր գործունեությունը, ասվում է ՄՄԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«ՄՄԿ-ն ողջունում է Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարության պաշտոնական հաստատումը՝ վերականգնելու պաշտոնական ներկայությունը երկրում և ընդլայնելու մարդասիրական գործողությունները Սիրիայում», - ասվում է փաստաթղթում։
Կազմակերպությունը հավելել է, որ 2014 թվականից ի վեր այն գործել է միայն երկրի հյուսիսում։
«Մենք շնորհակալ ենք այս աջակցության համար և ողջունում ենք ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը անհապաղ կարիքները լուծելու և երկարաժամկետ վերականգնումը աջակցելու համար։ Այս որոշումը բացում է դռներ ՄՄԿ-ի և մեր գործընկերների համար՝ ընդլայնելու հակամարտությունից, տեղահանությունից և կլիմայական խնդիրներից տուժած մարդկանց և համայնքներին տրամադրվող օգնությունը», - ասել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը։
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հունվարի 29-ին հռչակվեց Սիրիայի նախագահ՝ անցումային շրջանի ողջ ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այս...