Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16:00-17:00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-իՀուլիսի 31-ին Վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ կհրապարակի վճիռ, ո...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...