
Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 130 հետցնցում

Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո՝ 12 ժամվա ընթացքում, Կամչատկայում գրանցվել է ավելի քան 130 հետցնցում։ Այս մասին հայտնել է «Կամչատկա № 1» թելեգրամյան ալիքը։ Հրապարակումը նշում է, որ ցնցումների ուժգնությունը կազմել է մինչև 6,3 մագնիտուդ։
«Պետրոպավլովսկ-Կամչատկայում զգացվել են որոշ հետցնցումներ՝ երեքից չորս բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները շարունակվում են. վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ևս 10-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Կամչատկայում տեղի է ունեցել 8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 32 կմ խորության վրա։