Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ թափ վիճակում գտնվող հայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն եթե հարևանները շատ արագ օգնության չհասնեին, ապա հնարավոր է՝ տունն ամբողջությամբ այրվեր և կինն ու երեխան ավելի ծանր վիճակում հայտնվեին:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։...
Ժամկետային զինծառայողը հանկարծամահ է եղել․ ՊՆ
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննությ...
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում․ ուժգին հետցնցումներ են եղել
Բալիկեսիր նահանգի Սինդիրգի շրջանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:26-ին, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ։ Ին...
Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտնվել են երիտասարդի մարմնից մասունքներ
Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտնվել է Իշխան Աբրոյանի մարմինը։ «2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից մեզ շատ հարազատ...