Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում է գերմանական «Բիլդ» պարբերականը։
Կառավարությունը քննարկում է ոչ ավանդական միջոցներ, այդ թվում՝ աշխատանքային շաբաթվա կրճատումն, իսկ Թեհրանում՝ դպրոցների, համալսարանների և պետական որոշ հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը: Կառավարության մամուլի քարտուղարն իրավիճակն անվանել է «ազգային խնդիր», որը սպառնում է վերաճել հումանիտար աղետի:
Ջրամատակարարման սահմանափակումներ արդեն մտցվել են Թեհրանում և 50 այլ քաղաքներում, անջատումները հասնում են 48 ժամի: Շատ իրանցիներ մեկնում են Հյուսիս՝ Կասպից ծով, որտեղ դեռ ջուր կա։
Նախագահ Մասուդ Պեզեշքիանն առաջին անգամ խոսել է մայրաքաղաքի տեղափոխման հնարավորության մասին. «Թեհրանում իսկապես այլևս ջուր չկա»:
Ճգնաժամի պատճառներն են բազմամյա երաշտը և իսլամական ռեժիմի առաջնահերթություններն, որոնք գերադասում էին ֆինանսավորել զինված խմբավորումներն, այլ ոչ թե լուծել բնապահպանական խնդիրները:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հայ բժիշկը Կամչատկայում՝ հզոր երկրաշարժի ժամանակ, ընդունել է երեխայի ծնունդը
Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրո...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Թրամփը՝ Կամչատկայի հզոր երկրաշարժից հետո զգուշացրել է ցունամիի սպառնալիքի մասին
Հավայան կղզիների բնակիչներին զգուշացրել են ցունամիի մասին՝ կապված Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ։ Այ...