Հայ բժիշկը Կամչատկայում՝ հզոր երկրաշարժի ժամանակ, ընդունել է երեխայի ծնունդը
Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը:
Ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։
Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:
Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։
Հիշեցնենք՝ Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Թրամփը՝ Կամչատկայի հզոր երկրաշարժից հետո զգուշացրել է ցունամիի սպառնալիքի մասին
Հավայան կղզիների բնակիչներին զգուշացրել են ցունամիի մասին՝ կապված Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ։ Այ...