Հաջիևը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Առանց միջնորդների երկխոսությունը թույլ տվեց Բաքվին և Երևանին հասնել իրական առաջընթացի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ալիևի և Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր և առանց միջնորդների մասնակցության։
«Մենք կարծում ենք, որ հենց այս ձևաչափն է թույլ տվել կողմերին հասնել իրական առաջընթացի։ Մասնավորապես, դրական տեղաշարժեր են գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ դրական դինամիկա կա», - ասել է Հաջիևը։
Նրա խոսքով, քննարկվել է նաև համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը։ Սակայն դրան խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության հակասական կետերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման չլուծված հարցը։
«Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», - նշել է Հաջիևը։
Հիշեցնենք` հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Աբու Դաբի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Կտրիճ Ներսիսյանը մեզ հրավիրում է իրենից ազատել Վեհարանը. պատրա’ստ եղեք. Փաշինյան
«Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհ...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...