ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին. Կոբախիձե
Եվրամիությունն ամբողջությամբ անցել է Վրաստանի վրա հարձակման ռեժիմի՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց հրաժարվելու պատճառով, և առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման թեման օգտագործում է որպես շանտաժ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ցանկությունն այնքան մեծ է, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» վերակազմակերպել է ողջ եվրոպական բյուրոկրատիան՝ Վրաստանի վրա հարձակվելու համար, և որպես լծակ օգտագործում է իր վերջին հաղթաթուղթը՝ առանց վիզայի ռեժիմի վերացումը։ Նրանք, ովքեր ցանկանում են մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշել, կարծում են, որ եթե Եվրամիությունը վերացնի անվիզա ռեժիմը, նույնիսկ անհասկանալի պատճառով, դա այնպիսի անկարգություններ կառաջացնի հասարակության մեջ, որոնք կավարտվեն պետական հեղաշրջմամբ և իշխանության մեջ գործակալների ներմուծմամբ», - ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն նաև մեղադրել է ԱՄՆ նախկին վարչակազմին Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանը սկսել են հարձակվել հանրապետության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...