Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Մինչ այդ՝ այսօր նաև Դամասկոսի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարությունն էր հարձակման ենթարկվել։


Իսրայելի բանակը հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվելդրուզների և տեղական ջոկատների միջև։


Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։


Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքն այսօր կոչ է արել կողմերին «հետ քաշվել և երկխոսություն սկսել»։

Քաղաքականություն