Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ. կա զոհ
Հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի փոխանցման՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է, որ հակառակորդը կիրառել է ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և ավելի քան 30 տարբեր տեսակի հրթիռ։
Հրթիռակոծությունների արդյունքում տուժել է առնվազն տասը մարզ, կան զոհեր և վիրավորներ։ Զելենսկու խոսքով՝ հարձակումը շարունակվել է ամբողջ գիշեր, իսկ օդային թիրախների ոչնչացումը դեռևս ընթացքի մեջ է․ անօդաչու սարքերի մի մասը դեռևս օդում է։
Նա նաև հայտնել է, որ հարձակումից հետո փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ տուժել են Դոնեցկի, Կիրովոգրադի, Դնեպրի, Սումիի, Խերսոնի, Վոլինի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի, Ժիտոմիրի մարզերը։
Սումիում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածք, ինչի հետևանքով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության։ Շոստկայում համակցված հարվածներ են գրանցվել։
Օդեսայում հրթիռը հարվածել է բնակելի շենքի՝ վիրավորել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Մեկ մարդ զոհվել է։
Պավլոգրադում կայացած հրթիռակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Հարձակման վայրերում աշխատում են փրկարարական ծառայություններ, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Արյունալի և լայնածավալ բախումներից հետո Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ։...
Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում զnրավարժություններ կանցկացնեն
Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժե...
Ֆրանսիայում բացահայտել են Զելենսկիի սուտը կապված պատերազմի հետ
Վլադիմիր Զելենսկին միտումնավոր իջեցնում է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների թիվը: Այս մասին գրում է ֆրանսիական...
ԱՄՆ-ն միջուկային ռումբեր է տեղափոխում Մեծ Բրիտանիա՝ Ռուսաստանի պատճառով
UK Defence Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն 17 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք է տեղակայել Մեծ Բրիտանիայի տարածք...