Իրենց խնդիրն է ցույց տալ, թե ՀՅԴ-ն ահաբեկչություն է ուզում անել. փաստաբան
«Ոչ մի բանի հետ կապ չունեցող սանտեխնիկին են ապօրինի 72 ժամով զրկել ազատությունից: Նրա անունը նմանեցրել են դաշնակցականի հետ»,- այս մասին «Դաշնակցականների նկատմամբ բռնաճնշումներ, գործի մանրամասները» թեմայով ասուլիսին ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Փաստաբանը նկատել է, որ վերջին գործով ՀՅԴ 7 երիտասարդները ոչ թե բերման են ենթարկվել կամ ձերբակալվել 72 ժամով, որովհետև հիմնավոր կասկած կար, որ այստեղ ապօրինի, քրեորեն հետապնդելի գործողություն է ծավալվել, այլ նպատակ է եղել գորրծողությունները բերել կապել ՀՅԴ հետ, որովհետև իրենց խնդիրն է ցույց տալ, թե Դաշնակցությունն ահաբեկչություն է ուզում անել:
Նա անդրադարձել է նաև 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի դեպքին:
«Անդրանիկ Չամիչյանը, ով սպորտային խաղի սիրահար է և համապատասխան գիտելիքներ ուներ, փորձում էր իրենց խաղն ավելի կատարելագործելով ավելի արդյունավետ դարձնել»,- ասել է փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ հայտնաբերվածները օրենքով ձեռք բերված են:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...