ՀՅԴ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն, թե դա ինչ ահաբեկչություն էր, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմինները այս պահի դրությամբ չունեն»,-ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով` դատարանը սակայն մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։
«Դատարանն այդ մարդասիրական քայլն արեց և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային թույլատրեց, որպեսզի ծնողները կարողանան նրան տեսակցել»,-ասել է Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ տղան այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայելու համար։ Մելիքյանի խոսքով` քննչականը ընդամենը հայտնաբերել է սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
«Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։ Հայտնաբերված նռնակը ոչ մի կապ չունի իմ պաշտպանյալի հետ։ Սկզբում նրան ձերբակալել էին 2 հոդվածով` ահաբեկչության նախապատրաստման և ապօրինի ռազմամթերք պահելը։ Մեղադրանք առաջադրելիս ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածը հանեցին»,- նշել է Մելիքյանը։
Նա պարզաբանել է, որ Չամիչյանը այդ խաղի պարագաները տոպրակով տարել թողել է տատիկի տանը, ասել է մի քանի օրից հետ կվերցնեմ, տատիկն էլ մտածել է պետքական չէ, աղբի հետ դուրս է հանել, քաղաքացիներն էլ տեսել են ու ահազանգել իրավապահներին։
Ըստ Մելիքյանի` իրավապահներն էլ նախընտրել են ոչ թե լսել ու ստուգել երիտասարդի պարզաբանումները, այլ միանգամից համարել են դրանք ոչ արժանահավատ և սկսել կառուցել այսպիսի պատմություն միայն այն պատճառով, որ Չամիչյանը ՀՅԴ ՀԵՄ անդամ է։
Փաստաբանը ավելացրել է, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը
1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղաման...
ՀՀ ԱԳՆ-ն` Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների մասին
2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Ա...