Քաղաքականություն

Թրամփի սխալ հաշվարկները Ռուսաստանի վերաբերյալ

Ofelya 183 դիտում
Թրամփի սխալ հաշվարկները Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից BRICS-ի անդամների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը մեծ ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության վրա, գրում է The Telegraph-ը։


«Եթե Թրամփը շարունակի նոր մաքսատուրքեր սահմանել BRICS երկրների նկատմամբ, ԱՄՆ առևտրային քաղաքականության և գլոբալ ազդեցության հետևանքները կարող են խորը լինել և ոչ այնքան դրական, որքան Թրամփը պատկերացնում է։ Ամենից առաջ, նոր մաքսատուրքերը չեն հանգեցնի Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների լուրջ թուլացման», - ասվում է հրատարակության մեջ։


Հրատարակությունը նշում է, որ դաշինքի երկրներից ապրանքների բարձր գները, ընդհակառակը, կարագացնեն Ռուսաստանի կողմից ներքին արտադրության նպատակների իրականացումը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ տասը տոկոսի չափով լրացուցիչ առևտրային մաքսատուրքեր կսահմանվեն ցանկացած երկրի նկատմամբ, որը կաջակցի BRICS-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250