Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրենց հոր տունն է, իրենց տնից են բերել, բայց իրենք չարաչար սխալվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հոգևորականության կողմից իշխանության հնարավոր բանադրմանը:
«Թող մտածեն՝ իրենց շուրջը ինչ է կատարվում: Այս պահի դրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ»,- ասել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանի խոսքով՝ իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն:
«Ոչ՛, մենք թեկնածու չունենք: Մնացածի հետ կապված՝ համոզված եմ, որ Կտրիճ Ներսիսյանը, եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը, որ նոր Կաթողիկոս ընտրվի: Այնուամենայնիվ, համարում եմ, որ այդ իմաստությանն ինչ-որ պահի նա կգա: Չեմ կարող ասել՝ ինքնակամ կգնա, թե ենթադրենք կողքի եպիսկոպոսները կամ խիղճը կասեն, կամ Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտա, կասի՝ եղբա՛յր, ամոթ է, մի՛ արա այդ բանը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...