Երբ կդադարեն անձրևները. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15- 18մ/վ։
Մայրաքաղաքում հուլիսի 3-ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության փոփոխություն Երևանում
Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Մասնավորապես՝ Ա...
ՀՀ օրհներգի նոր տարբերակն է հրապարակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին,...
Անձրևները կլինեն հորդառատ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններու...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել Մխչյանի դպրոցում թմրանյութի հետ կապված դեպքից
Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում 4-րդ դասարանի երկու աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի...