ՔԿ-ից մանրամասներ են հայտնել Մխչյանի դպրոցում թմրանյութի հետ կապված դեպքից
Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում 4-րդ դասարանի երկու աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Երեխաներից նմուշ է վերցվել, ուղարկվել փորձաքննության։ Փորձաքննության եզրակացության համաձայն, երեխաների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Սպիտակ փոշիանման զանգվածը, որը ստիպել են երեխաներին օգտագործել, ամեն դեպքում թմրամիջոց չի եղել: Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն, իսկ մեկ չափահասի նկատմամբ, ում մոտից հայտնաբերվել է մարիխուանա, տնային կալանք»,- ասաց ՔԿ խոսնակը։
Հիշեցնենք, որ դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին զարհուրելի մի դեպքի մասին հայտնի դարձավ։ Մխչյանի բնակիչների պատմելով՝ «բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրհներգի նոր տարբերակն է հրապարակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին,...
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իրազեկում է՝ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունա...
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
ՊԵԿ-ի պարզաբանումը Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրների վերաբերյալ
Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել ռադիոլսողներից, ըստ որոնց Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրներ կան: Մասնավորապ...