Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի պետականացման վտանգների մասին
Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվի, ապա թե սակագնի, թե որակի առումով խնդիրները շատ արագ ի հայտ կգան։ Այդ մասին հայտնել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
«Պայմանական, երբ քաղաքացին միացնում է լամպը, մի ամբողջ համակարգ սկսում է աշխատել. նախ ատոմակայանը սկսում է էլեկտրականություն արտադրել, տալ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որոնք էլեկտրաէներգիան ատոմակայանից հասցնում են մինչև ձեր քաղաք, որտեղ ԲԷՑ–ը էներգիան տալիս է ՀԷՑ–ին, որն էլ իր հերթին իրականացնում է մատակարարումը»,- պարզաբանել է Կարապետյանը։
Նրա խոսքով` եթե կա վթար և մեծ քանակի բնակչության էլեկտրաէներգիան է անջատվում, ապա դա չի կարող լինել ՀԷՑ–ի մեղքը, քանի որ նրա փոքր ենթակայանները սնուցում են ընդամենը թաղերը. մեծ վթարները հիմնականում ԲԷՑ–ի պատասխանատվության ներքո են։
«Այսինքն` եթե ամբողջ շրջանում կա մեծ վթար, որի արդյունքում տվյալ շրջանը հոսանքազրկվել է, ապա պատճառը ԲԷՑ–ն է , եթե ընդամենը մի քանի շենքում է վթարը, ապա մեղավորը ՀԷՑ–ն է։ Էլեկտրասյուներով անցնող այն լարերը, որոնք մենք տեսնում ենք, օրինակ` Երևանի կենտրոնում, դրանք ՀԷՑ–ի լարերը չեն, քանի որ մեր ընկերության լարերը գետնի տակով են անցնում։ Որքան էլ որ դա տարօրինակ չհնչի, դրանք ինտերնետային լարերն են»,-ասել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով` 2016 թ.` «Էլեկտրիկ Երևան» շարժումից հետո, երբ «Տաշիր» խումբը գնեց ՀԷՑ–ը, նախորդ կառավարիչ–ընկերությունն արդեն իսկ գտնվում էր սնանկության եզրին, ինչպես նաև համակարգն ուներ մեծ կորուստներ։ Արդյունքում, ՀԷՑ–ը նաև իր միջոցներով սկսեց փակել նախորդ ընկերության հին վարկերը։
«ՀՀ–ում այս պահին ամենամեծ թվային համակարգը ՀԷՑ–ի էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է, որին միացված է 800 հազար մարդ, որն օգնել է գողությունների դեմ պայքարում հաջողություն գրանցել` մարդկային գործոնը գրեթե էլ չկա, այսինքն` էլեկտրիկը այլևս չի գալիս անջատում կամ միացում անում, այլ համակարգն ինքն է ավտոմատ անջատում այն բաժանորդների հոսանքը, որոնք չեն վճարել գումարը»,- հիշեցրել է Նարեկ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Փաշինյանը նոր գրառում է կատարել
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Այս մասին...
Մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել Հայաստանին. Կայա Կալաս
Իհարկե, այդ որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Սակայն, եթե դիտենք ավելի լայն պատկերը, նայենք Եվրոպայի քարտեզին, կտեսնենք ո...
Սա այն է, ինչ իրականում կործանում է ռուս-հայական հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
Կարդալով իմ ռուս գործընկերների արձագանքները այսօրվա իմ հայտարարության վերաբերյալ, որ ժամանակն է լրջորեն քննարկել ռուսակա...