Միքայել Սրբազանը և Գարեգին Բ-ն մեկնաբանել են վերջին իրադարձությունները
Միքայել Սրբազանը Վեհափառի ուղեկցությամբ դուրս եկավ Վեհյարանից: Նա նշել է, որ ինչ-որ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ինքը չի թաքնվելու հոգևոր եղբայրների թիկունքում:
«Եկել են իմ հետևից, կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած: Ես էս երկրի համար սպառնալիք չեմ, չեմ եղել ու չեմ լինի, բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրնեց հետ և հոգևորականները կհետևեն ինձ»,- ասել է նա:
Վեհափառ Հայրը խոսել է իրենց հետագա գործողությունների մասին։
«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմվբենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար: Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք են դնելու, որ արդարությունը կգործի մեր եկեղեցու, հոգևորականների և երկրի համար»,- ասել է Վեհափառը: