Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։
Փաստաբանն ասել է, որ իրավապահները տարածքւմ են, բայց չեն մտել Մայր Աթոռի շենք։
Նշենք, որ փաստաբան Միհրան Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քաղաքացիներն այս պահին առաջնորդարանի մոտ են՝ հսկելու շենքը։ Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։
Հաղորդվում է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Փաստաբանը հայտնել է՝ որտեղ է Շիրակի թեմի առաջնորդը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողո...
Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանում չէ․ հոգևորական
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել է հոգևորականնե...