Եթե Պուտինը միանա՝ կմանակցեմ Թուրքիայում բանակցություններին․ Թրամփ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էրդողանն այս մասին ասել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում։
Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս այցելի: Ըստ Էրդողանի՝ Թրամփը իրեն փոխանցել է հետևյալ խոսքերը. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա»։
«Մենք կանցկացնենք անհրաժեշտ բանակցությունները և հուսով եմ հնարավորինս շուտ հանդիպումը կիրականացնենք»,- հավելել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...