
Պեսկովը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սրացում չի լինի

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում չի լինի: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկրները շատ մոտ են համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելուն։
«Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս համաձայնագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունության և անվտանգության համար», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում անել ամեն ինչ՝ այս գործընթացը հեշտացնելու համար։
Հավելենք՝ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը ներառում է 17 հոդված և սահմանում է միմյանց սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։