Մորեխների գրոհը Արզականի հանգստյան հատվածում է․ վարչական ղեկավար
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․
«Սա Աղվերանն է։ Տևական ժամանակ է ողջ Աղվերանը եւ շրջական տարածքները ենթարկված է մորեխապարսի գրոհի։ Բնակիչները որտեղ ասես դիմել են՝ զրո արձագանք․․․»։
Auroranews-ի հետ զրույցում Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանն ասաց, որ տարածքի բնակիչներից բողոքը ստացել են կիրակի օրը:
«Կիրակի օրը զանգահարել են համայնքապետարան, համայնքապետարանը տեղեկացրել է մարզպետարան: Արդեն երկուշաբթի օրը գրությունով տեղյակ են պահել բոլորին: Առաջիկա ժամերի ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունից կուղարկվի համապատասխան դեղամիջոցը, մորեխների դեմ պայքար իրականացնելու համար»,-ասաց Մրգարյանը։
Հարցին միայն Աղվերանում է նման իրավիճակ, Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանն ասաց, որ միայն Արզականի հանգստյան հատվածում է: