ԵՄ դեսպանը՝ վիզայի ազատականացման մասին
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտնել է, որ ՀՀ իշխանությունների հետ իրականացվում է կոնկրետ աշխատանք՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է:
«Շատ կարևոր է դիմակայունության բարձրացումը, հասարակության հզորացումը, որպեսզի Հայաստանն ավելի մերձենա Եվրոպային։ Կարծում եմ՝ այս հարցը կիսով չափ լուծվում է, դրա ճանապարհին ենք։ Առևտրի ազատականացման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտի խնդիրների հաղթահարումն են այդ առաջնահերթությունները։ Այնպես պետք է աշխատել, որ կարողանանք արդյունավետ կառավարել այս մեծ հանձնառությունը»,- ասել է Վասիլիս Մարագոսը։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք փոփոխություններ՝ երթևեկության կազմակերպման մեջ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբության էջում գրել է.«Հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքում հասարակական...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության...
Աշխարհը կծածկի ամենադաժան էներգետիկ ճգնաժամը
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածները Իրանի միջուկային ծրագրի երեք կարևորագույն օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահ...
Թքած ունի թե ՀԷՑ–ի, թե բաժանորդների վրա. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.«Դե էլ չասենք հոսանքի անջատումների սպոնսորը ով է․ «մեծ բարերար», ա...