Զելենսկու դեմ երկու մահափորձ է իրականացվել

Զելենսկու դեմ երկու մահափորձ է իրականացվել՝ Ժեշուվի օդանավակայանում և նախագահի նստավայրում: Այս մասին տեղեկանում ենք Dolce Welle-ից։


Լեհաստանում մահափորձը նախապատրաստել է թոշակառու զինվորական, որը զորակոչվել էր դեռևս խորհրդային տարիներին. նա այս ծրագիրը մշակել էր տարիներ շարունակ։


Կիևում այդ սխեմային մասնակցել է Պետական ​​անվտանգության ծառայության գնդապետը։ Մահափորձը պլանավորվել էր հենց կառավարության շենքում։ SBU-ն այս գործով աշխատում էր գրեթե երկու տարի։ Բացահայտվել է մի խումբ, որը հսկում էր ոչ միայն Զելենսկիին, այլև Բուդանովին և Մալյուկին։


Իր հերթին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU) հայտարարել է, որ ձերբակալված լեհ քաղաքացին համագործակցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի (նախկինում՝ GRU) գլխավոր վարչության հետ և նրան է փոխանցել լեհական Ժեշով-Յասյոնկա օդանավակայանում անվտանգության վերաբերյալ հավաքված տվյալները։ Ուկրաինական իշխանությունների կարծիքով՝ այս տեղեկատվությունը պետք է օգներ Ռուսաստանի Դաշնությանը պլանավորել Զելենսկու դեմ հնարավոր մահափորձը Լեհաստանում։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նշել է, որ ձերբակալվածը կապ է հաստատել ռուսական հատուկ ծառայությունների հետ «սեփական նախաձեռնությամբ»։