
ԱՄՆ-ը կարող է Եվրամիությունում անջատել ինտերնետը

ԱՄՆ-ը կարող է Եվրամիությունում անջատել ինտերնետը
Ինչպես հաղորդում է Եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով փորձագետներին և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիության երկրները ճակատագրական կախվածություն ունեն ամերիկյան ամպային ծառայություններից:
Այսպես, ամերիկյան երեք տեխնոլոգիական հսկաները՝ Amazon-ը, Microsoft-ը և Google-ը, զբաղեցնում են համայնքի շուկայի մեծ մասը:
Ավստրիական Anexia ամպային ծառայությունների մատակարարի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վինդբիխլերը պարբերականին ասել է, որ եվրոպական ՏՏ ընկերությունները վաղուց պետք է ուշադրություն դարձնեին խնդրին։
Նա կարծիք է հայտնել, որ եվրոպական ընկերությունները ամերիկյան ծառայություններից անառողջ կախվածության պայմաններում չափազանց երկար ժամանակ խուսափում էին սեփական շահերը պաշտպանելու փորձերից: