Կիևը պետք է ճանաչի նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները:


«Որովհետև դա այն է, ինչ մենք անվանում ենք ժողովրդավարություն: Այս համատեքստում ես ասում եմ, որ Ուկրաինան պետք է ճանաչի չորս հայտնի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, և դա պետք է ճանաչվի որպես կատարված փաստ, քանի որ դա չանելը կնշանակի, որ կա զինված բախումների վերսկսման հնարավորություն»,-ասել է նա:


Պուտինի խոսքով` ուկրաինացի ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու մեջ:

Քաղաքականություն