
Թեհրանի ժողովուրդը՝ այդ թվում այնտեղ ապրող հայերն անվտանգ չեն

Թեհրանի ժողովուրդը՝ այդ թվում այնտեղ ապրող հայերն անվտանգ չեն հիմա. արդեն հայտարարել են, որ քաղաքը պիտի դատարկվի։ Այս մասին Հայաստան սահմանի հայկական անցակետի մոտ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտանիքի հետ Թեհրանից Հայաստան եկած մի կին:
«Առաջին հերթին փակվեցին հացի փռներն ու խանութները, մարդիկ մթերքի խնդիր ունեն։ Շատ ծանր վիճակում են մարդիկ։ Շատերը հնարավորություն չունեն Հայաստան գալու, որոշների ընտանիքներում հաշմանդամություն ունեցող անձինք կան, որոշները ուղղակի ֆինանսական միջոցներ չունեն գալու և այստեղ մնալու։ Պետք է բոլորով միասին աղոթենք նրանց համար»,–ասել է նա:
Թեհրանում արդեն ինտերնետ կապ էլ չկա, և այնտեղ մնացած իրենց հարազատների հետ կապի դուրս գալու հնարավորություն և նրանց մասին որևէ նորություն իմանալու հնարավորություն չունեն։
«Հուսով եմ, որ բոլորը կկարողանան գալ և այստեղ ապահով լինել՝ հատկապես երիտասարդները։ Ուզում ենք, որ օգնեն այն հայ երիտասարդներին, ովքեր այնտեղ զինվոր են, և հնարավորություն չունեն գալու»,- հավելել է զրուցակիցը: