Կոնգրեսը թույլ չի տա Թրամփին միջամտել պատերազմին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ռազմական բարձրագույն հրամանատարության և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ:


Ինչպես հաղորդում է The New York Times-ը, քննարկումը վերաբերել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում Ֆորդոյի օբյեկտին հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությանը՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին:


Անվտանգության ուժեղացված միջոցառումներն անդրադարձել են, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում տեղակայված բազաներին: Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում գտնվում է ավելի քան 40 հազար ամերիկացի զինծառայող։


ԱՄՆ-ի օրենսդիրները Թրամփին տեղեկացրել են, որ միայն Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել Իրանին, և որ Կոնգրեսը թույլ չի տա Թրամփին միջամտել իրանական պատերազմին այս պահին: