Վճռական հարվածն ԱՄՆ ձեռքում է. Իսրայելի բանակի խոսնակ

Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը նշել է, որ իրենց անհրաժեշտ է, որ նախագահ Թրամփը հաստատի խնդրանքը՝ աջակցելու Ֆորդոյի օբյեկտի ոչնչացմանը.


«Մենք արդեն կործանարար հարված ենք հասցրել Իրանին, սակայն վճռական հարվածը Ամերիկայի ձեռքերում է»:


Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցներում քննարկվում է, որ Իսրայելը ինքնուրույն ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, մասնավորապես, Ֆորդոն, որը գտնվում է 80 մետր խորության վրա՝ ժայռապատ տեղանքում:


«Իսրայելի տրամադրության տակ գտնվող GBU-28 ռումբերը կարող են թափանցել մինչև 6 մ խորությամբ բետոնե կառույցներ: Սակայն Ֆորդոյի դեպքում պահանջվում է ավելի հզոր զենք՝ ամերիկյան 13 տոննա կշռող GBU-57 ռումբը, որն ընդունակ է թափանցել մինչև 61 մ խորությամբ բետոնե կառույցներ: Այս ռումբը տեղափոխելու համար անհրաժեշտ է ամերիկյան B-2 ռմբակոծիչ, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը: Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ Իսրայելի հայտարարած նպատակն, ամենայն հավանականությամբ, անհասանելի կլինի»,- ասել է նա: