Իրանի դեսպանը խոսել է հայ ժողովրդի աջակցության մասին
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար»,- այս մասին Իրան-Իսրայել պատերազմի 5-րդ օրը հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվ բարձր ենք գնահատում՝ ազնիվ ժողովրդի զորակցության և աջակցության համար, մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,-ասսել է դեսպանը։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակումը հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա և լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով»,- հավելել է դեսպանը:
Հավելենք՝ ավելի վաղ Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դադարեցվել է
Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը կասեցնելո...
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է․ ՌԴ ՊՆ
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է, հակամարտության հավանականությունը սպառնալից կերպով աճել է։ Այս մասին հա...
Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն...
Ֆրանսիայում Իրանի դեսպանը՝ Իրանի կապիտուլացիայի գնալու մասին
Իսրայելի հետ հակամարտության ֆոնին Իրանն անվերապահորեն չի գնա կապիտուլյացիայի, ինչը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:...