Հաստատվեց․ Իսրայելը հարվածել է ուրանի հարստացման կայանին
Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հաստատել է, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին:
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին։
«Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին։
Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է, որ Պարսից ծոցի ափին գտնվող Իրանի Բուշերի ատոմակայանը «չի թիրախավորվել, և որ Նաթանզի կայանում ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել»։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ Նաթանզում Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում Իսրայելի հարձակումից հետո մի քանի պայթյուն է որոտացել:
The New York Times - ը հրապարակել է Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանի միջուկային օբյեկտների քարտեզը:

Նմանատիպ հոդվածներ
Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը սկսվեց
Սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերութ...
Իսրայելը հարձակվել է ռազմածովային բազայի վրա
Իսրայելը հարձակվել է իրանական Բանդար Աբբաս քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա։ Համացանցում հայտնվել են Իսրայելի հար...
Ամենազանգվածային հարձակումն է իրականացվել Խարկովի ուղղությամբ
Ռուսաստանը հունիսի 7-ի գիշերն անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Խարկով...
Իրանն այն կիրառել է առաջին անգամ. IRNA
Իրանի զինված ուժերը Իսրայելին պատասխան հարված հասցնելիս սուզանավերի բալիստիկ հրթիռներ են կիրառել: Այս մասին հայտնում է I...