Մեքենան կամրջից ընկել է երկաթգծերի վրա. կա տուժած
Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ձորակից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագա...
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել այսօրվա ուժգին քամիների վնասներից
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ...
Ավտովթար Կոտայքի մարզում․ մեքենան բռնկվել և վերածվել է մխրակույտի․ կան տուժածներ
Հրդեհի բռնկմամբ ավտովթար է տեղի ունեցել այսօր Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ժամը 2...
Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն աճում է
Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռի կործանման հետևանքով ավելի քան 310 մարդ...