ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել այսօրվա ուժգին քամիների վնասներից
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:
Ըստ Առողջապահության նախարարության՝ նախնական տվյալներով, կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։
Ժամը 21։00-ի դրությամբ՝ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Աշխատանքներին ներգրավվել են 137 փրկարարական ծառայող։
Նմանատիպ հոդվածներ
Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագա...
Ապարանում պտտահողմի հետևանքով կան տուժածներ
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը...
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության...
Մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին պայթյունից
Հունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...