Վնասված տանիքներ, տապալված ծառեր. քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
«Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել այսօրվա ուժգին քամիների վնասներից
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ...
Ապարանում պտտահողմի հետևանքով կան տուժածներ
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը...
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության...
Մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին պայթյունից
Հունիսի 13-ին՝ ժամը 13:25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...