
Մասկը հեռացրել է Թրամփին ուղղված գրառումը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջից հեռացրել է գրառումը, որում նա պնդում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցություն է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի փաստաթղթերը չհրապարակելու գործում։ Վերջինս մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ ։
Միլիարդատերը համապատասխան հայտարարությունը հրապարակել է հունիսի 5-ին։ Մասկի խոսքով՝ Թրամփի ներգրավվածության պատճառով է, որ Էպշտեյնի ֆայլերը մինչ այժմ չեն հրապարակվել:
Հաղորդվում է, որ այժմ Մասկի գրառումը բացելու դեպքում սոցցանցը գրում է․ «Նման էջ գոյություն չունի։ Փորձեք այլ բան փնտրել»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ և պայմանագրեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ «անչափ հիասթափված է» միլիարդատեր Իլոն Մասկից։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին: