Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։
Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։
Հայաստանի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արեւշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը եւ նրա նման վեղարավորները։
Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։
Հ․Գ․ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետեւորդ է եւ ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգեւորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եւ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ եւ աստվածավախ Կաթողիկոս»,--գրել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...
Ագրեսիան Իրանին ստիպեց հրաժարվել. Արաղչի
Իսրայելի գործողությունները Իրանին ստիպել են հրաժարվել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական...