Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հակամարտությունն ավելի է թեժանում: Կողմերը մի քանի անգամ միմյանց վիրավորող և լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել:
Թրամփի գրառումներին ի պատասխան՝ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ:
«Միացյալ Նահանգների նախագահը ներգրավված է Էպշտեյնի գործերի մեջ. դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել», - գրել է նա:
Էպշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թթ. կեսերին: Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում։
2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված տեսություն կա, որ նա քաղաքական գործիչներին, գործարարներին, արվեստագետներին աղջիկներ է մատակարարել, այդ թվում՝ անչափահասների։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Բաքվում պահվող գերիներից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հարց...
Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...