Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։
Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,-գրել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...
ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանը գրառում է արել
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, այս մարդ...