«Խիստ հիասթափված եմ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ «անչափ հիասթափված է» միլիարդատեր Իլոն Մասկից, երբ տեխնոլոգիական մագնատը բազմիցս հրապարակավ քննադատել է հանրապետականների՝ Թրամփի աջակցությունը վայելող փաթեթը՝ բյուջեի դեֆիցիտը մեծացնելու կանխատեսումների առնչությամբ, հաղորդում է NBC News-ը։


«Նա այդ օրինագծի ներքին գործընթացն ավելի լավ գիտեր, քան Սպիտակ տանը ներկա ցանկացած անձ»,- ասել է ԱՄՆ նախագահը։


ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Մասկը «խնդիրների առաջ կանգնեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ ստիպված կլինենք կրճատել էլեկտրական ավտոմեքենաների օգտագործումը»։


Հավելենք՝ Մասկը Թրամփի դաշնային ծախսերի կրճատման օրինագիծը «զզվելի» էր անվանել։ Նա նշել է նաև, որ ըստ այդ օրինագծի՝ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև 2,5 տրիլիոն դոլար, իսկ ամերիկացի քաղաքացիները կսկսեն պարտքեր կուտակել