Լեհաստանը նոր նախագահ ունի
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին։ Այս մասին երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու, ազգայնական եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին ստացել է քվեների 50.89 տոկոսը՝ հաղթելով իշխող, եվրոպամետ թեկնածու Ռաֆալ Թշասկովսկուն: Նա հավաքել է 49.11 տոկոս։
42-ամյա Նավրոցկին պատմաբան է և ղեկավարել է Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը, իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր տնտեսական և սոցիալական քաղաքականությունը կենտրոնացնել լեհերի, այլ ոչ թե այլազգիների, այդ թվում՝ Ուկրաինայից եկած փախստականների վրա։
Չնայած մի շարք սկանդալների՝ ներառյալ մի տարեց քաղաքացուց բնակարան ձեռք բերելու հետ կապված հարցերը և կազմակերպված ծեծկռտուքին մասնակցելու խոստովանությունը, Նավրոցկին կարողացել է հաղթել։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...
Արթուր Վանեցյանի որոշումը խորհրադարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ առանց դաշինք կազմելու։ Ա...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Հայ Առաքելական եկեղեցին պետք է ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. ԱԺ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է օրենսդրական աշխատանք իրականացնել, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինա...