Վրաստանի նախագահը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ռեսուրսների մասին
Խաղաղությունը, կարգուկանոնի պահպանությունը եւ կայունությունը հիմնարար նշանակություն ունեն մեր պետության համար, դրա վրա է հիմնված երկրի զարգացումը, տնտեսական առաջընթացը եւ սոցիալական բարեկեցությունը: Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։ Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակում։
Միխեիլ Ղավելաշվիլիի խոսքով՝ պարզ դարձավ, թե ինչպիսի հնարավորություն է Հարավային Կովկասի խաղաղությունը առաջնահերթություն դարձնելու համար։
«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Այսօրվա ԱՄՆ-ի շնորհավորանքն էլ սա է ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս։ Ոչ թե հակամարտությունների առարկա, ոչ էլ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող, այլ հակառակը՝ աստիճանաբար շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի», – նշել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին խանգարում է բոլորին. նրան կհեռացնեն, որպեսզի հերոս դարձնեն. ՌԴ
Ռուս պատգամավորը ենթադրել է, թե ինչու՞ է Կիևի ռեժիմի առաջնորդը գրքի տոնավաճառ գնացել թիկնապահների բազմությամբ։ Ուկրաինայ...
Չգիտեմ էլ, որի անունն առաջինը գրեմ, որ չնեղացնեմ. Աղազարյանը՝ իրական նպատակների մասին
Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ( չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացն...
Ձերբակալություններ ու խուզարկություններ՝ Թուրքիայում
Թուրքիայում ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիրների շրջանում: Պետական և անկախ լրատվամիջոցն...
Բաքուն փորձում է բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ՀՀ-ի դեմ
Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին։ Այս մասին ֆ...