Չգիտեմ էլ, որի անունն առաջինը գրեմ, որ չնեղացնեմ. Աղազարյանը՝ իրական նպատակների մասին
Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ( չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացնեմ) պահվածքը։ Այս մասին գրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Էդգար Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30ի դրությամբ Ազգային Ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։
Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներ հայտարարեցին,որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը` Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։
Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպինչմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսացած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին խանգարում է բոլորին. նրան կհեռացնեն, որպեսզի հերոս դարձնեն. ՌԴ
Ռուս պատգամավորը ենթադրել է, թե ինչու՞ է Կիևի ռեժիմի առաջնորդը գրքի տոնավաճառ գնացել թիկնապահների բազմությամբ։ Ուկրաինայ...
Ձերբակալություններ ու խուզարկություններ՝ Թուրքիայում
Թուրքիայում ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիրների շրջանում: Պետական և անկախ լրատվամիջոցն...
Վրաստանի նախագահը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ռեսուրսների մասին
Խաղաղությունը, կարգուկանոնի պահպանությունը եւ կայունությունը հիմնարար նշանակություն ունեն մեր պետության համար, դրա վրա է...
Բաքուն փորձում է բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ՀՀ-ի դեմ
Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին։ Այս մասին ֆ...