Մեղադրանք է առաջադրվել ՌԴ օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանց մեջ կա ՀՀ քաղաքացի
Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մայնի Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալած երեք ենթադրյալ լրտեսների դեմ, ովքեր գործել են Ռուսաստանի օգտին։ Այս մասին գրել է Deutsche Welle-ն:
Նրանք ըստ մեղադրող կողմի, վարձվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ Գերմանիայում նախկին ուկրաինացի զինվորականին լրտեսելու համար:
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները Ուկրաինայի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանք մեղադրվում են առանձնապես ծանրացնող հանգամանքներով արտաքին հետախուզության համար աշխատելու մեջ։
2024 թվականի մայիսի սկզբին Հայաստանի քաղաքացին հանձնարարություն է ստացել ռուսական հատուկ ծառայությունից՝ Գերմանիայում հայտնաբերելու մի տղամարդու, ով Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա է։ Հանձնարարականը կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու ենթադրյալ հանցակիցների։
Հունիսի 19-ին նախատեսվել է, որ թիրախը կհրավիրվի հանդիպման Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում։ Այնտեղ կասկածյալները պետք է լրացուցիչ տեղեկություններ հավաքեին ուկրաինացի նախկին սպայի մասին։ Սակայն, վերջինս նախօրոք դիմել է գերմանական ոստիկանություն և չի ներկայացել հանդիպմանը։ Կասկածյալները կալանավորվել են և այդ ժամանակվանից գտնվում են կալանքի տակ։
Դաշնային դատախազությունը ենթադրում է, որ հնարավոր է, որ խմբի նպատակը կարող էր լինել ուկրաինացի նախկին սպայի ոչնչացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարե...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է. Մեդվեդև
Գերմանիան, ըստ էության, արդեն իսկ լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, և եթե կան տեղեկություններ Ռուսաստանի տ...