
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 11,3%-ով

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 741 զբոսաշրջիկ, ինչը 11,3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Ժամանող զբոսաշրջիկների ամենամեծ բաժինը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Այս տարվա հունվար-մարտին որպես զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել ՌԴ 144 072 քաղաքացի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 21,8%-ով։
Երկրորդ տեղում արտերկրում ապրող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներն են։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76 861, ինչը 1,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են։ Հայաստան է այցելել այս երկրի 59624 քաղաքացի։ Նվազումը կազմել է 3,6%։