2 միլոն դրամի էլեկտրական ծխախոտի գողություն
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել:
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:
Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին: Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Հայաստան նոր ցիկլոն է գալիս․ անձրևները կվերսկսվեն
Մայիսի 27-30-ին Հայաստան նոր ցիկլոն է գալիս, երեկոյան և գիշերային ժամերին կլինեն անձրևներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօ...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Առնվազն 40 զոհ՝ այդ թվում հայրը և նրա հինգ երեխաները․ Իսրայելի գիշերային հարձակման հետևանքները
Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Նրանցից 25-ը սպ...