Առնվազն 40 զոհ՝ այդ թվում հայրը և նրա հինգ երեխաները․ Իսրայելի գիշերային հարձակման հետևանքները
Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Նրանցից 25-ը սպանվել են Դարաջի թաղամասի դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով. դպրոցը ծառայում էր որպես ապաստարան, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ քնած են եղել։ Իսրայելը պնդում է, որ դպրոցում տեղակայված է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական կենտրոնը: Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև ավելի քան 55 մարդ։ Մահացածների թվում են հայրը և նրա հինգ երեխաները։ Հրդեհվել է նաև ներսում գտնվող խաղաղ բնակիչների գույքը։
Գազա քաղաքի տեղական ալ-Շիֆա հիվանդանոցի տվյալներով՝ առանձին հարձակում է տեղի ունեցել նաև բնակելի շենքի վրա: Այնտեղ մահացել է մեկ ընտանիքի 15 անդամ, այդ թվում՝ հինգ կին և երկու երեխա։
Մայիսին Իսրայելը Գազայի հատվածում նոր ցամաքային գործողություն է սկսել՝ «Գեդեոնի կառքը» անվանումով: Դրա նպատակն է պաղեստինյան անկլավի վրա բանակի ավելի խիստ օպերատիվ վերահսկողություն սահմանելն ու ՀԱՄԱՍ-ի հրամանատարական համակարգը ոչնչացնելը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Հայաստան նոր ցիկլոն է գալիս․ անձրևները կվերսկսվեն
Մայիսի 27-30-ին Հայաստան նոր ցիկլոն է գալիս, երեկոյան և գիշերային ժամերին կլինեն անձրևներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօ...
Ռուսական դրոշը պղծելու համար, քրեական գործ է հարուցվել
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փա...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքնե...