Հայաստան նոր ցիկլոն է գալիս․ անձրևները կվերսկսվեն
Մայիսի 27-30-ին Հայաստան նոր ցիկլոն է գալիս, երեկոյան և գիշերային ժամերին կլինեն անձրևներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Կենտրոնի հրապարակած կանխատեսումների համաձայն, Երևանում մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիեշրը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Մարզերում մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Ռուսական դրոշը պղծելու համար, քրեական գործ է հարուցվել
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փա...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքնե...
2 միլոն դրամի էլեկտրական ծխախոտի գողություն
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության ա...