
ՌԴ-ում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերում խոցել են 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 25-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0:00-ից մինչև 7:00-ը, հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 110 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է ռազմական գերատեսչությունը, դրանցից 16-ը խոցվել է Տուլայի մարզում, իսկ 14-ը՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա։ 13 անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Մոսկվայի և Տվերի մարզերի վրա, իսկ տասը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի։ Ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Օրյոլի մարզում, յոթը՝ Ղրիմի, երկուսը՝ Սմոլենսկի մարզի և մեկական՝ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Հավելենք՝ Ուկրաինական կողմից դեռ որևէ հրապարակում չկա, գիշերը տեղի ունեցած ռմբակոծության վերաբերյալ։