Կրկնակի փլուզման վտանգ կա․ հողաշերտի փլվածք` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Մայիսի 24-ին, ժամը 21։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, ներկա պահին առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
ՌԴ Ալթայի Հանրապետության Կոշ-Ագաչի շրջանում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտա...
Գազայում բժշկի տան վրա են հարձակվել․ զոհվել են նրա 9-ը երեխաները
Գազայի հատվածում բժշկի տան վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են նրա տասը երեխաներից ինը, երբ նա հիվանդանոցում...
Գնացքավարը ձերբակալվել է․ Երևան-Գյումրի գնացքի տակ պատանու ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրվարույթ
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ի ցերեկը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող...