Հայտնի է՝ Իսրայելը Գազայի հատվածում որքան հատված է վերահսկում
Իսրայելական բանակը փաստացի վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 77%-ը: Այս մասին հայտնել են Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունից:
«Իսրայելական օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր տարածքի 77%-ի նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իսրայելը դա արել է ցամաքային ներխուժման և բնակելի շրջաններում իր զորքերի տեղակայման միջոցով, ինչպես նաև «հարկադիր տեղահանման անարդար քաղաքականության» արդյունքում, որը հարկադրում է պաղեստինցիներին լքել Գազայի հատվածը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո:
Գազայի հատվածի իշխանությունները ՄԱԿ-ին, կազմակերպության Անվտանգության խորհրդին, Միջազգային քրեական դատարանին կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել «այդ հանցագործությունները կանխելու և դրանց անկախ միջազգային հետաքննություն նախաձեռնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ները
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 5 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Մոսկ...
Զելենսկին հայտարարել Է երրորդ փուլի մասին
Մայիսի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել...
ԱՄՆ-ն մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում
Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում: Այս մասին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայաց...
Իսրայելը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանին. Axios
Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությ...